ՆԱՏՕ-ն ամրապնդել է իր դիրքերը․ Էրդողան
Բեռլինի պատի անկումից հետո դաշինքի ապագայի վերաբերյալ ոչ մի վատատեսական կանխատեսում չիրականացավ։ Այս մասին, խոսելով ՆԱՏՕ-ի մասին, ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՆԱՏՕ-ն ամրապնդել է իր դիրքերը՝ հարմարվելով փոփոխվող պայմաններին և ասիմետրիկ սպառնալիքներին, ինչպիսին է ահաբեկչությունը։
Թուրքիան կշարունակի առաջատար դեր խաղալ դաշինքում՝ շնորհիվ իր համապարփակ ռազմական կարողությունների, դինամիկ պաշտպանական արդյունաբերության, ռազմավարական կարևոր աշխարհագրական դիրքի և հարուստ պատմական ու մշակութային ժառանգության»:



