շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումը ռուսական բանակի հետ կհանգեցնի գլոբալ աղետի․ Պուտին

ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումը ռուսական բանակի հետ կհանգեցնի գլոբալ աղետի․ Պուտին

ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումը ռուսական բանակի հետ կհանգեցնի գլոբալ աղետի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն Ուկրաինա շատ վտանգավոր քայլ է։

Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, տհաճ է, բայց հետագայում, ոչինչ չանելով, Ռուսաստանը կստանար «նույնը, միայն ավելի վատ պայմաններում»։ «Այնպես որ, իմ գործողությունները ճիշտ են եւ ժամանակին»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք զղջում է իր որոշման համար։ 

Նա նշել է, որ այս պահին զանգվածային հարվածների կարիք չկա։

  • Կիսվել: