ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկի նախաձեռնության շրջանակում ԱՄՆ զենքի մատակարարումները կշարունակվեն. Ռյուտե
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկի (PURL)-ի նախաձեռնության շրջանակում ԱՄՆ զենքի մատակարարումներն Ուկրաինային կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Նա վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները բավարար միջոցներ կգտնեն մատակարարումները շարունակելու համար։
Ռյուտեն նաև հավելել է, որ հակաօդային պաշտպանության մարտունակության ապահովման հետ կապված ամենակարևոր մատակարարումների 90 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։


