կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի Nordic Response 2024 զորավարժությունները մեծացնում են ռազմական միջադեպերի ռիսկը. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի Nordic Response 2024 զորավարժությունները մեծացնում են ռազմական միջադեպերի ռիսկը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է մարտի 3-14-ը Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում անցկացվելիք՝ ՆԱՏՕ-ի Nordic Response 2024 զորավարժանքներին՝ դաշինքի 13 երկրի մասնակցությամբ:

«ՆԱՏՕ-ի Nordic Response 2024 զորավարժությունները մեծացնում են ռազմական միջադեպերի ռիսկը, Ռուսաստանը հետևում է դրանց»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Նա ներկայացրել է Մոսկվայի կարծիքը, ըստ որի զորավարժությունները կրում են «ցուցադրական սադրիչ բնույթ»:

«Ցանկացած զորավարժություն, հատկապես շփման գծի աշխարհագրական հարևանությամբ, մեծացնում է ռազմական միջադեպերի վտանգը»,- ընդգծել է փոխարտգործնախարարը:

Նշենք, որ զորավարժությունների նպատակը դաշինքի հյուսիսային շրջանի պաշտպանության համար գործողությունների մշակումն է:

 

  • Կիսվել: