շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն անհավանական է համարում Ուկրաինայում պատերազմի արագ ավարտը՝ առանց Կիևի տարածքային զիջումների

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն անհավանական է համարում Ուկրաինայում պատերազմի արագ ավարտը՝ առանց Կիևի տարածքային զիջումների

Ուկրաինայում պատերազմի արագ ավարտն առանց Կիևի տարածքային զիջումների անհավանական է։ Այսպես է կարծում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է Spiegel-ը: 

«Եթե հրադադարի գիծը նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է պահել գրավված տարածքներ, դա չի նշանակի, որ Ուկրաինան պետք է ընդմիշտ հրաժարվի դրանցից»,-ասել է Ստոլտենբերգը:

Նա ընդգծել է, որ ժամանակավոր զիջումների դիմաց Կիևը պետք է ստանա անվտանգության երաշխիքներ, որոնք կարող են ներառել ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված այլ միջոցներ։

Ստոլտենբերգն աջակցություն է հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկիի դիրքորոշմանը, որը պնդում է տարածքային զիջումների անթույլատրելիությունը։ Սակայն դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայիս ռազմական իրավիճակի պատճառով դա քիչ հավանական է։

  • Կիսվել: