ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին կայացել է Զելենսկի-Ստոլտենբերգ հեռախոսազրույց
Երեքշաբթի՝ հունիսի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին բանակցություններ է վարել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։
«Հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Մենք համաձայնեցրել ենք դիրքորոշումները ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին: Ես մատնանշեցի Ուկրաինայի համար հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորությունը ռուսական ահաբեկչությունները կանխելու համար»,- գրել է Զելենսկին Twitter-ում:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կորոշեն Ուկրաինային օգնության փաթեթ տրամադրել ռուսական ներխուժման դեմ պայքարում։