հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ուժեղացնել Կիևին տրամադրվող աջակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ուժեղացնել Կիևին տրամադրվող աջակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպմանը կոչ է արել ուժեղացնել Կիևին տրամադրվող աջակցությունը:

Նևա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը՝ չնայած մեծ կորուստներին:

Ինչպես նշել է Ռյուտեն՝ Մոսկվան ցանկանում է պառակտել ՆԱՏՕ-ն, որպեսզի Ուկրաինային աջակցությունը նվազի, սակայն դաշինքը միասնական է, իսկ այդ գործողությունները հակառակ արդյունքն են տալիս:

Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ականազերծման գործողություններ չի իրականացնում Հորմուզի նեղուցում, բայց ուշադրությամբ հետևում է իրադրությանը: Նա հավելել է՝ դաշինքի որոշ երկրներ օգնում են ականազերծման հարցում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ:

  • Կիսվել: