ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի երկրները փորձում են ռազմականացնել Արկտիկան. Լավրով

ՆԱՏՕ-ի երկրները փորձում են ռազմականացնել Արկտիկան. Լավրով

Ռուսաստանն արձանագրել է Արկտիկան ռազմականացնելու ՆԱՏՕ-ի երկրների փորձերը։ Եվրասիայում անվտանգության և համագործակցության միասնական, հավասար համակարգի ձևավորման խնդիրներին նվիրված միջազգային հասարակական-քաղաքական լսումների լիագումար նիստի բացման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Լավրովն ասել է, որ  Մոսկվայի պատասխանը կլինի «և՛ հայեցակարգային, և՛ գործնական»։ 

«Եթե նայենք մայրցամաքի հյուսիսին, կտեսնենք Արկտիկան ռազմականացնելու բացահայտ փորձեր, այնտեղ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները ներթափանցելու պատրվակների փնտրտուք: Այս անբարենպաստ միտումները պահանջում են համարժեք արձագանք՝ թե՛ հայեցակարգային, թե՛ գործնական։ Մենք համոզված ենք, որ եվրասիական մյուս պետությունների մեծամասնությունը ևս այդպես է մտածում և չի կարող գոհ լինել նման իրավիճակից»,-հավելել է նա:

Լավրովի խոսքով՝  Մոսկվան բնավ շահագրգռված չէ որևէ կողմի հետ անվերջ բախումներով։

«Մեր շահագրգռվածությունն է երաշխավորել հուսալի անվտանգություն, կայունություն և զարգացման հավասար պայմաններ բոլոր պետությունների համար։ Համոզված ենք՝ միայն նման արդար մոտեցումը գոյության իրավունք ունի»,-ասել է Լավրովը:

  • Կիսվել: