կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ. կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում

ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ. կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում

ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, պատճառը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրուցելուց հետո հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և փոխանցել Զելենսկիի խնդրանքը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով գումարելու մասին։

՛՛Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ լրջորեն մտածում է հանդիպում հրավիրելու մասին, մեծ հավանականություն կա, որ այդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: