հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախատեսվում է ավելացնել Իրանի և հարևան երկրների միջև զբոսաշրջային այցերը. ԻԻՀ զբոսաշրջության նախարար

Նախատեսվում է ավելացնել Իրանի և հարևան երկրների միջև զբոսաշրջային այցերը. ԻԻՀ զբոսաշրջության նախարար

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարարն ընդգծել է, որ նախատեսվում է ավելացնել Իրանի և հարևան երկրների միջև զբոսաշրջային այցերը, գրում է parstoday.com-ը:

Ալի Ասղար Շալբաֆյանը, «Դուբայ ֆլայ» ավիաընկերության առևտրական հարցերով փոխնախագահ Համիդ Աբիդոլլահի հետ հանդիպման ժամանակ, կոչ է արել համախմբել մասնավոր և պետական ​​հատվածի կարողությունները՝ Իրանի և հարևան երկրների միջև զբոսաշրջային հարաբերությունները զարգացնելու համար:

Համիդ Աբիդոլլահն այս հանդիպման ժամանակ նշել է, որ երկրների մասնավոր հատվածի հարաբերությունների ընդլայնումը արդյունավետ կլինի զբոսաշրջային հարաբերությունների զարգացման գործում: Նա նաև կոչ է արել տարածաշրջանային համագործակցությունները՝ զբոսաշրջային այցերի ցուցանիշները բարձրացնելու նպատակով:

 

  • Կիսվել: