երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մուսուլմանները պարտավոր են օգտագործել իրենց հնարավորությունները Լիբանանին եւ «Հեզբոլլահին» աջակցելու համար. Համենեի

Մուսուլմանները պարտավոր են օգտագործել իրենց հնարավորությունները Լիբանանին եւ «Հեզբոլլահին» աջակցելու համար. Համենեի

Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Համենեին ուղերձ է հղել Լիբանանին իսրայելական հարվածների հետ կապված՝ հայտնելով, որ բոլոր մուսուլմանները պարտավոր են օգտագործել իրենց հնարավորությունները Լիբանանին եւ «Հեզբոլլահին» աջակցելու համար։

 

«Լիբանանում անպաշտպան մարդկանց սպանությունը մի կողմից նորից բացել է կատաղի սիոնիստ շների գազանային էությունը, մյուս կողմից ապացուցել զավթողական ռեժիմների անհեռատեսությունն ու խելահեղ քաղաքականությունը։ Ահաբեկչական հանցախումբը դասեր չի քաղել իր հանցավոր ռազմական ներխուժումից Գազա եւ չի հասկացել, որ կանանց, երեխաների եւ խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունները չեն կարող խափանել դիմադրության ամուր կազմակերպությունը եւ ոչնչացնել նրան»,- նշել է նա իր ուղերձում։

 

Սիոնիստ հանցագործները պետք է իմանան, որ իրենք չափից փոքր են, որպեսզի լուրջ վնաս պատճառեն լիբանանյան «Հեզբոլլահի» ամուր կառույցին։ Տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերը կանգնած են «Հեզբոլլահի» կողքին եւ աջակցում են նրան։ Տարածաշրջանի ապագան որոշում են դիմադրության ուժերը, որոնք գլխավորում է հպարտ «Հեզբոլլահը»։

 

Լիբանանի ժողովուրդը չի մոռացել այն ժամանակները, երբ զավթողական ռեժիմի զինվորականները ոտնատակ էին տալիս Բեյրութը։ Հենց «Հեզբոլլահը» փակեց նրանց ճանապարհը եւ վեր բարձրացրեց Լիբանանը։ Այսօր Լիբանանը, Աստծո օգնությամբ, կստիպի, որ չարը եւ անարգ թշնամին զղջա։ Բոլոր մուսուլմանները պարտավոր են օգտագործել իրենց հնարավորությունները, որպեսզի կանգնեն Լիբանանի ժողովրդի եւ հպարտ «Հեզբոլլահի» կողքին, եւ օգնեն նրանց դիմակայելու զավթիչներին, անարդար եւ նենգ ռեժիմին»,-ավելացրել է այաթոլա Համենեին։

  • Կիսվել: