երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մուհամմեդ բեն Սալմանը Ջո Բայդենին պատժելու համար սպառնացել է մերձենալ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ

Մուհամմեդ բեն Սալմանը Ջո Բայդենին պատժելու համար սպառնացել է մերձենալ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը սպառնացել է մերձենալ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, որպեսզի դրանով պատժի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, քանի որ նա հեռու էր մնում թագավորությունից, գրում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ իշխանության գալուց հետո Բայդենի վարչակազմը քննադատել է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումները եւ խուսափել թագաժառանգ Մուհամմեդից, որի հետ դեռ անձամբ չի էլ հանդիպել։
 
2021թ․ փետրվարին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել տասնյակ սաուդցիների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, դերակատարություն են ունեցել 2018թ․ Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ: Թագաժառանգի վրա պատժամիջոցներն ուղղակիորեն չեն ազդել։
 
The Wall Street Journal-ը, վկայակոչելով սաուդցի պաշտոնյաներին, գրում է, որ հանդիպման ժամանակ արքայազնը, նրա խորհրդականները եւ նրա հայրը՝ թագավոր Սալմանը, քննարկել են, թե հետագա ինչ քայլեր կարող է ձեռնարկել Բայդենը, եւ ինչպես թագավորությունը կարող է առաջ անցնել նրանցից։ Թագաժառանգ Մուհամմեդն ասել է, որ Սաուդյան Արաբիան պետք է սպառնա ամրապնդել կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:
 
 

  • Կիսվել: