Մոտ ժամանակներս մենք կհրապարակենք ուկրաինացի աշխատակիցներից ստացված բիոլաբորատորիաների փաստաթղթերի հերթական փաթեթը․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ շարունակվել է Մարիուպոլ քաղաքի ազատագրման գործողությունը ազգայնականներից։
«Շարունակվում է հարվածներ հասցնել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Գործողության ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2911 օբյեկտ։
Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է աշխատել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի գաղտնի ռազմա-կենսաբանական գործունեության մասին ուկրաինական բիոլաբորատորիաների աշխատակիցների փոխանցած փաստաթղթերի վերլուծության ուղղությամբ:
«Մոտ ժամանակներս մենք կհրապարակենք ուկրաինացի աշխատակիցներից ստացված բիոլաբորատորիաների փաստաթղթերի հերթական փաթեթը և կներկայացնենք դրանց փորձաքննության արդյունքները»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։