Մոսկվայում սպասում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին. Պուտին
2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում սպասում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Բացի դրանից, հրավիրում ենք ՀԱՊԿ երկրների զինվորական անձնակազմերին՝ ռուս զինվորականների հետ միասին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին մասնակցելու»,- հավելել է նա:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է ամբողջ եվրասիական տարածքում կայունության ապահովման դերում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման խնդրին։