կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մոսկվայում Range Rover-ի վարորդը կրակ է բացել հետիոտների ուղղությամբ. կան վիրավորներ (տեսանյութ)

Մոսկվայում Range Rover-ի վարորդը կրակ է բացել հետիոտների ուղղությամբ. կան վիրավորներ (տեսանյութ)

Մոսկվայում ճանապարհային "ռազբորկան" վերաճել է հրաձգության: «Range Rover»-ի վարորդը կրակ է բացել հետիոտների ուղղությամբ և վիրավորել երկու տղամարդու, հայտնում է Info24-ը։

Ականատեսների խոսքերով, նա չի ցանկացել զիջել հետիոտնային անցումն անցնող մարդկանց, ինչից հետո հետիոտներից մեկը սկուտերով հարվածել է ավտոմեքենային:

Վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից պարզաբանման համար, իսկ հետիոտները եղել են ալկոհոլի ազդեցության տակ ու հարձակվել են տղամարդու վրա․ վարորդը հանել է տրավմատիկ ատրճանակը և սկսել կրակել:

Նրան բերման են ենթարկել և տեղափոխել փորձաքննության։

 
 
 

 

  • Կիսվել: