շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մոսկվայում նոր սահմանափակումներ են ընդունվել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով

Մոսկվայում նոր սահմանափակումներ են ընդունվել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով

Մոսկվայում կորոնավիրուսի համավարակի պատճառով հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային կլինեն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Իրավիճակը Մոսկվայում շարունակում է զարգանալ վատագույն սցենարով: Առաջիկա օրերին կհասնենք վարակի պատմական բարձր ցուցանիշների»,- ասվում է քաղաքապետի կայքում:

Դադարեցվում է առևտրի և ծառայությունների ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը՝ բացառությամբ դեղատների, մթերքի և առաջին անհրաժեշտության իրեր վաճառող խանութների: 

Դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդ կհայտարարվի:

  • Կիսվել: