հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմ

Մոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմ

Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել գեներալ-լեյտենանտ, Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի վրա՝ Մոսկվայում Վոլոկոլամսկի մայրուղու բնակելի շենքում, ապա փախել դեպքի վայրից։ Գեներալի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ 2023 թվականի ամռանը Ալեքսեևը մասնակցել է ապստամբության ժամանակ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ բանակցություններին։

Լրատվամիջոցները Ալեքսեևին բնութագրել են որպես Ուկրաինայում ռուսական «կամավորական» կազմավորումների գլխավոր կազմակերպիչներից մեկը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այդ հարձակման համար մեղադրել է Ուկրաինայի ղեկավարությանը, որ, իբր, այդ կերպ փորձում է խաթարել բանակցային գործընթացը:

Կիևն այս առնչությամբ որևէ հայտարարություն չի արել:

  • Կիսվել: