կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մոսկվայում հարձակումից հետո մահացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծողներից մեկը

Մոսկվայում հարձակումից հետո մահացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծողներից մեկը

Մոսկվայում հարձակումից հետո մահացել է 48-ամյա վիրուսաբան Անդրեյ Բոտիկովը, որը մասնակցել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծմանը, հաղորդում է ИА REGNUM-ը։ 

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին Ռոգովի փողոցում գտնվող տան բնակարանում։ Քննության վարկածով՝ Բոտիկովի վրա հարձակվել է 29-ամյա մի տղամարդ։ Ռուսների միջեւ կոնֆլիկտ է սկսվել, եւ կասկածյալը փորձել է գոտիով խեղդել գիտնականին։  

Ժամանած բժիշկները փորձել են փրկել վիրուսաբանին, սակայն ավելի ուշ նա մահացել է։ Աղբյուրի տվյալներով՝ կասկածյալին արդեն ձերբակալել եւ հարցաքննել են, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։

Բոտիկովը եւ Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի 17 այլ գիտնականներ ստեղծել են «Гам-КОВИД-Вак»  պատվաստանյութը, որը հայտնի է որպես «Սպուտնիկ V»։

  • Կիսվել: