Մոսկվայում չարտոնված ակցիայի ժամանակ ոստիկանների վրա ձվեր ու շշեր են նետել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի:
Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Նշվում է, որ Պուշկինի հրապարակում սկսել են պլաստիկ շշեր եւ ձվեր նետել իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չարտոնված ակցիային մասնակցում է շուրջ 4 հազար մարդ:
Հունվարի 23-ին չարտոնված ակցիաներ անցկացնելու պլանների մասին հայտնել են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, որը ձերբակալվել Է Շերեմետեւո օդանավակայանում եւ ավելի ուշ կալանավորվել 30 օրով: Ձերբակալությունը տեղի է ունեցել Մոսկվայի Դաշնային միգրացիոն ծառայության պետի որոշման հիման վրա, որի համաձայն Նավալնին հետախուզման մեջ է հայտարարվել փորձաշրջանի պայմանների պարբերական խախտումների համար: