երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններում կարևոր է ազգային արժույթներին անցնելը. Էրդողան

Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններում կարևոր է ազգային արժույթներին անցնելը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկկողմ գործակցությունում ազգային արժույթներին անցնելու կարևորության մասին:

«Կարծում եմ` այն փաստը, որ այսօր այստեղ միմյանց հետ կհանդիպեն մեր Կենտրոնական բանկերի ղեկավարները, կարևոր է մեր միջև երկկողմ հարաբերություններում ազգային արժույթներին անցնելու ուղղությամբ քայլ կատարելու տեսանկյունից», - ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանն ավելացրել է, որ ցանկություն կա 2 երկրների միջև ապրանքաշրջանառությանը 100 մլրդ դոլարի հասնելու, Անկարան և Մոսկվան շարժվում են դեպի այդ նպատակը:

  • Կիսվել: