չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մոսկվայի շենքերից մեկի տանիքին ենթադրաբար զենիթային համալիր է տեղադրվել (տեսանյութ)

Մոսկվայի շենքերից մեկի տանիքին ենթադրաբար զենիթային համալիր է տեղադրվել (տեսանյութ)

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գրասենյակային շենքերից մեկի տանիքին տեղադրվել է զենիթային հրթիռաթնդանոթային համալիր՝ ենթադրաբար «Պանցիր-Ս1», տեղեկացնում է svoboda.org-ը։

Նշվում է, սակայն, որ իշխանությունների կողմից զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի հավանական տեղադրման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։

Սոցցանցերի օգտատերերից ոմանք կարծիք են հայտնել, որ «Պանցիր»-ը տեղադրել են Ուկրաինայի կողմից անօդաչուների հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար:

 

  • Կիսվել: