հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվայի և Կիևի բանակցությունները շատ ծանր են ընթանում. Լավրով

Մոսկվայի և Կիևի բանակցությունները շատ ծանր են ընթանում. Լավրով

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բանակցությունները, որոնք միտված են դադարեցնելու ռազմական գործողությունները, շատ ծանր են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Կիևյան կողմն անընդհատ փոխում է իր տեսակետը։ Այս ամենը, բնականաբար, պայմանավորված է Արևմուտքի և, ի մասնավորի, ԱՄՆ-ի ազդեցությամբ։ Վաշինգտոնը խնդիր ունի Ռուսաստանին հնարավորինս երկար պահել ռազմական գործողությունների մեջ և Ուկրաինային զենք մատակարարել», - ասել է նա։

Լավրովը նաև հավելել է, որ Մոսկվան դեմ չէ, եթե արևմտյան այլ երկրներ մասնակցեն Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը միտված բանակցություններին․ «Մենք, սակայն, հստակ ամրագրված կարմիր գծեր ունենք»։

  • Կիսվել: