շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ՝ չնայած սիրիական ճգնաժամին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ՝ չնայած սիրիական ճգնաժամին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններն ընթանում են իրենց հունով՝ չնայած սիրիական ճգնաժամին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, տեղեկացնում է Ինտերֆաքսը։ 

Խոսելով այն մասին, թե արդյոք ռուս-թուրքական հարաբերությունները վատացե՞լ են սիրիական ճգնաժամի պատճառով՝ Գրուշկոն ասել է. «Երկկողմ հարաբերությունները չեն ընդհատվում, ինչպես գիտեք՝ մենք երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ բոլոր հարցերի շուրջ»:

Նա հիշեցրել է, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դոհայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ։ «Մենք ունենք մեր օրակարգը, որը ներառում է նաև Թուրքիան, և մենք կշարունակենք նրանց հետ քննարկել բոլոր տարածաշրջանային խնդիրները»,- հավելել է Գրուշկոն:

  • Կիսվել: