շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մոսկվան և Պեկինը մտադիր են ամրապնդել ռազմավարական համագործակցությունը. Ռուսաստանում Չինաստանի դեսպան

Մոսկվան և Պեկինը մտադիր են ամրապնդել ռազմավարական համագործակցությունը. Ռուսաստանում Չինաստանի դեսպան

Մոսկվան և Պեկինը մտադիր են ամրապնդել ռազմավարական համագործակցությունն ուկրաինական ճգնաժամի և համաշխարհային պայքարի պայմաններում: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։

«Այս պայմաններում Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն ռազմավարական համագործակցությունը, ամուր կամք դրսևորեն ու բացահայտեն չին-ռուսական կապի կառուցողական դերը, աջակցեն BRICS-ին միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերում իր ռազմավարական ինքնուրույնությունը պաշտպանելիս»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Պեկինն ու Մոսկվան, որպես BRICS-ի «հզոր շարժիչներ», կարևոր առաջատար դեր են խաղում միավորման շրջանակներում համագործակցության զարգացման ապահովման գործում:

  • Կիսվել: