Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը. Կրեմլի խոսնակ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ագրեսիվ հարձակողական կառույց է և լուրջ վտանգ է ներկայացնում։
՛՛Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու՝ «Մեծ յոթնյակի» հնարավոր որոշումը չափազանց սխալ ենք համարում։ Կիևին անվտանգության երաշխիք տալով՝ այդ երկրներն անտեսում են անվտանգության անբաժանելիության սկզբունքը և սպառնում Ռուսաստանի անվտանգությանը՛՛,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա հավելել է, որ եթե Արևմուտքն Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարի, Ռուսաստանը ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել։