կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսական հրթիռների կողմից Մոլդովայի օդային տարածքը խախտելու մասին

Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսական հրթիռների կողմից Մոլդովայի օդային տարածքը խախտելու մասին

Ռուսական հրթիռները խախտել են Մոլդովայի օդային տարածքը։ Այս մասին Թվիթերում գրել է Մոլդովայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն։

«Երեք թեւավոր հրթիռ, որոնք այսօր առավոտյան արձակվել են Ուկրաինայի դեմ Սեւ ծովում գտնվող ռուսական նավերից, հատել են Մոլդովայի օդային տարածքը։ Ես հանձնարարել են կանչել Ռուսաստանի դեսպանին, որպեսզի բացատրություններ տա»,- գրել է նա։

  • Կիսվել: