կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մոլդովան կարող է միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին. ԱԳՆ

Մոլդովան կարող է միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին. ԱԳՆ

Մոտ ապագայում Մոլդովան կվերանայի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ցանկը և կարող է դրանց միանալ: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն, գրում է Европейская правда-ն` հղում անելով Newsmaker-ին:

«Որոշված էր, որ Մոլդովան անմիջապես չի միանա որոշակի սահմանափակող միջոցառումներին, ներառյալ պատժամիջոցները: Այժմ մենք վերանայում ենք ավելի վաղ ընդունված որոշումները և առաջիկայում կներկայացնենք նորերը»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ ԵՄ-ն ունի պատժամիջոցների 38 ռեժիմ, որոնք որպես իրավական հիմք են օգտագործվում պատժամիջոցների մշակման համար: Մոլդովան միացել է 21-ին:

«Այս տեսակի ցանկացած միջոցառում պահանջում է հատուկ գործողություններ մեր այն հաստատություններում, որոնք հետևում են Մոլդովայից միջոցների ներհոսքին և արտահոսքին: Մենք վերլուծում ենք, թե ինչպես է Մոլդովան արձագանքելու որոշակի ոլորտներում»,- ավելացրել է Պոպեսկուն:

  • Կիսվել: