ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Միութենական պետության գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 4-ին. Լուկաշենկո

Միութենական պետության գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 4-ին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպմանը հաստատել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, փոխանցում է БелТА-ն:

Լուկաշենկոն հավելել է, որ դա լինելու է կարևոր իրադարձություն և վճռական քայլ Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման գործում: Նա նաև նշել է, որ Մինսկն ու Մոսկվան կոշտ կգործեն Բելառուսի արևմտյան սահմանների ռազմականացման դեպքում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ միութենական պետության գագաթնաժողովի անցկացումը նոյեմբերի 4-ին կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից: Գագաթնաժողովի առանցքային հարցերը կլինեն երկու երկրների ինտեգրման խորացման վերաբերյալ ճանապարհային քարտեզները:

  • Կիսվել: