ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Միշուստինը հայտարարել է հունիսին Սոչիում ԱՊՀ վարչապետների հանդիպման մասին

Միշուստինը հայտարարել է հունիսին Սոչիում ԱՊՀ վարչապետների հանդիպման մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռուսաստանի եւ Տաջիկստանի գործարար եւ ներդրումային գործընկերությունը» միջտարածաշրջանային համագործակցության 9-րդ համաժողովի ընթացքում հայտարարել է հունիսին Սոչիում ԱՊՀ երկրների նախարարների հանդիպման եւ այլ ֆորումների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կանցկացնենք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստեր, «Եվրասիան մեր տունն է» կոոպերացիոն նախագծերի միջազգային ցուցահանդես»,-ասել է Միշուստինը:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանը կամրապնդի հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են համատեղ աշխատանքի։ Միշուստինն ասել է, որ Ռուսաստանը կարող է նոր նախագծեր սկսել եւ ընդլայնել առեւտրային կապերը։

  • Կիսվել: