Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ աղբյուր
ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի վրիպում է թույլ տվել գերատեսչությունների միջև անհամաձայնեցվածության և տվյալների հավաքագրման ներքին համակարգում առկա անճշտությունների պատճառով, ինչը փետրվարի վերջին հանգեցրել է Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 175 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես հաղորդվում է՝ ամերիկյան հետախուզության վերլուծաբանը դեռևս 2019 թվականին գերատեսչության ներքին ոչ պաշտոնական համակարգում նշել էր Մինաբի ռազմական օբյեկտներում տեղի ունեցած փոփոխությունների մասին և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Պենտագոնի պոտենցիալ թիրախներից մեկն իրականում դպրոց է։
Bloomberg-ի աղբյուրները պնդում են, որ տվյալների բազաների անջատվածության պատճառով թիրախների տեղակայման մասին տեղեկատվությունն այդպես էլ չի հասել հրամանատարությանը, ինչը նշված է եղել Պենտագոնի չհրապարակված հետաքննության մեջ։



