ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Միլիոնավոր ուկրաինացիներ այսօր բնակվում են ՌԴ-ում, մեզ համար նրանք մերոնքական են. Լավրով

Միլիոնավոր ուկրաինացիներ այսօր բնակվում են ՌԴ-ում, մեզ համար նրանք մերոնքական են. Լավրով

Միլիոնավոր ուկրաինացիներ այսօր բնակվում են Ռուսաստանում: Մեզ համար նրանք մերոնքական են: Միասին մենք միշտ եղել ենք ու կլինենք շատ ավելի ուժեղ ու հաջողակ: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նիստին հեռարձակված տեսաուղերձում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությունները նպատակ ունեն փրկելու մարդկանց, դեմիլիտարիզացնելու և դենացիֆիկացնելու այդ երկիրը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հարգում է ուկրաինացի ժողովրդին ու մտադիր չէ ոտնահարել այդ երկրի քաղաքացիների իրավունքները, մինչդեռ, ըստ նրա, Ուկրաինայում ՛՛նեոնացիզմի հետևողական տարածումն ու ճշմարտության ու ազատության դեմ զանգվածային հարձակումներն՛՛ իրականացվում են ԱՄՆ և նրա դաշնակիցների թողտվությամբ:

՛՛Վաշինգտոնի գլխավորությամբ հենց հավաքական Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրա, որ 2014 թվականից Կիևի ռեժիմը պայքարում է սեփական ժողովրդի դեմ: Բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն մայդանի նեոնացիստական արժեքների հետ, ուկրաինական իշխանությունների հանցավոր քաղաքականության հետ՛՛,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: