կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միխայիլ Շուֆուտինսկուն կարող են Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում շնորհել

Միխայիլ Շուֆուտինսկուն կարող են Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում շնորհել

Երգիչ Միխայիլ Շուֆուտինսկուն կարող են Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում շնորհել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նման առաջարկով Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը դիմել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովային։

«Միխայիլ Շուֆուտինսկին վաստակավոր արտիստի կոչում է ստացել այն բանից հետո, երբ նախագահին է դիմել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին: Այդ ժամանակից ի վեր անցել է ավելի քան 10 տարի, և «սեպտեմբերի 3-ին» բոլորի համար ակնհայտ է դառնում, որ Միխայիլ Շուֆուտինսկին ժողովրդական արտիստ է, «ժողովրդական» բառի բուն իմաստով», — իր նախաձեռնությունը բացատրել է Բորիս Չեռնիշովը:

  • Կիսվել: