ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Միջուկային օբյեկտները չպետք է ենթարկվեն հարձակումների. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Միջուկային օբյեկտները չպետք է ենթարկվեն հարձակումների. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

իրավիճակին կարելի է նայել բազմաթիվ տեսանկյուններից, սակայն կարելի է ընդգծել մեկ բան՝ միջուկային օբյեկտները չպետք է ենթարկվեն հարձակումների: Այս մասին, խոսելով Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցվող հարվածների մասին, «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ մասին խոսել եմ Վիեննայում, Նյու Յորքում, ամենուր, դա չափազանց կարևոր է... Ինչ վերաբերում է հենց Իրանում տիրող իրավիճակին և Ձեր հարցին, թե միջուկային որ ռիսկերն են ինձ այստեղ ամենաշատը մտահոգում, ապա ես ելնում եմ նախևառաջ նրանից, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել այս կամ այն հարձակումները։ Մինչ այժմ դրանք ուղղված են եղել հիմնականում այնպիսի օբյեկտների, որոնք հենց միջուկային անվտանգության տեսանկյունից կապված են սահմանափակ ռիսկերի հետ։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ մի դեպքում չեմ արդարացնում որևէ հարված այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն միջուկային ենթակառուցվածքների հետ, առավել ևս, որ մի շարք տուժած վայրերում կան նյութեր, որոնց հնարավոր տարածումը կարող է խնդիրներ առաջացնել, և, իհարկե, դա լուրջ մտահոգություն է առաջացնում»:

Գրոսիի խոսքով՝ իր գլխավոր մտավախությունները, բնականաբար, կապված են «Բուշերի» հետ:

«Դա գործող ատոմակայան է, իսկ նման օբյեկտները պետք է անձեռնմխելի մնան ցանկացած պարագայում: Կրկին ընդգծեմ՝ ոչ մի միջուկային օբյեկտ չպետք է ենթարկվի հարձակման: Բայց Իրանի պարագայում, քանի որ հարցրիք, թե ինչն է ինձ ամենաշատը մտահոգում, ապա դա «Բուշերն» է: Իմ գլխավոր հոգածությունն այն է, որ «Բուշերն» որևէ կերպ չտուժի»,-նշել է նա:

  • Կիսվել: