կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Միջերկրական ծովում ռուսական բեռնանավը կործանվել է ահաբեկչության հետևանքով

Միջերկրական ծովում ռուսական բեռնանավը կործանվել է ահաբեկչության հետևանքով

Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավի անձնակազմը տարհանվել է՝ հասկանալով, որ հակառակ դեպքում մահն անխուսափելի է, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է նավատեր, «Օբրենլոգիստիկա» ընկերությունների խումբը:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է դեկտեմբերի 23-ին Միջերկրական ծովում, անձնակազմի 14 անդամները փրկվել են և տեղափոխվել Կարթագենա նավահանգիստ, երկուսը համարվում են անհետ կորած։ Նավը խորտակվել է Իսպանիայի ափից 67 մղոն հեռավորության վրա, իսկ Ալժիրի ափից 45 մղոն հեռավորության վրա: Ռուսական նավը Սանկտ Պետերբուրգից մեկնել է 12 օր առաջ՝ Վլադիվոստոկ նավահանգստի ուղղությամբ։

«Ուրսա մայոր» բեռնանավի կործանման պատճառ է դարձել ահաբեկչությունը, հայտնել են ընկերությունից:

Անձնակազմի անդամների վկայության համաձայն՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 13.50-ին, երեք պայթյուն է տեղի ունեցել նավի առջևի հատվածում։ Նավի վրա գերբեռնվածություն չի եղել, պնդում են ընկերությունից։

  • Կիսվել: