կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Միջազգային մարդասիրական իրավունքը խախտող միակ կողմը Ադրբեջանն է. ԵԽ պատգամավոր

Միջազգային մարդասիրական իրավունքը խախտող միակ կողմը Ադրբեջանն է. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի շվեդ անդամ Շարլի Վեյմերսը ելույթ է ունեցել ԵԽ լիագումար նիստում, որտեղ քննարկման էր դրվել հայ ռազմագերիների վերաբերյալ հարցը:

«ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երկու կողմերին կոչ է արել անհապաղ ավարտել գերեվարվածների փոխանակման գործընթացը: Կողմերի՞ն: Քանի՞ ադրբեջանցի ռազմագերի կա, որոնց պետք է Հայաստանը վերադարձնի»,- նիստում հարցրել է եվրախորհրդարանականը:

Դիմելով ԵԱՀԿ գործող նախագահին՝ Շարլի Վեյմերսը նշել է, որ այս  հակամարտությունում կա միայն մեկ կողմ, որն ամբողջովին խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը: Եվ դա Ադրբեջանն է:

Եվրախորհրդարանականը ԵԱՀԿ գործող նախագահին հորդորել է Ադրբեջանին կոչ անել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել պատերազմի ժամանակ և հետո գերեվարված թե՛ զինվորականներին և թե՛ պահվող քաղաքացիական անձանց:

  • Կիսվել: