կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջազգային հանրությունը 5,6 միլիարդ եվրո է հանգանակել Սիրիայի համար

Միջազգային հանրությունը 5,6 միլիարդ եվրո է հանգանակել Սիրիայի համար

Միջազգային հանրությունը 5,6 միլիարդ եվրո կհատկացնի Սիրիային և այն երկրներին, որոնք ընդունել են սիրիացի փախստականներին։ Այս որոշումն ընդունվել է հունիսի 15-ին՝ Սիրիային նվիրված ԵՄ-ի և ՄԱԿ-ի 7-րդ խորհրդաժողովի արդյունքներով, որն անցկացվել է Բրյուսելում։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում :

Նոր տրանշների մեծ մասը՝ 4,6 միլիարդ եվրոն, կհատկացվի 2023 թ.-ին, իսկ մնացած 1 միլիարդը՝ 2024 թ.-ին և դրանից հետո։

Այդ միջոցները կուղղվեն Սիրիայում և սիրիացի փախստականներին ընդունած հարևան երկրներում մարդկանց աջակցության համար: 3,8 մլրդ եվրոյի չափով դրամաշնորհները կհատկացվեն ԵՄ-ի բյուջեից. 2,1 մլրդ եվրոն կտրամադրի Եվրահանձնաժողովը, իսկ 1,7 մլրդ եվրոն՝ ԵՄ-ի անդամ պետությունները։

Բացի այդ, միջազգային ֆինանսական կառույցները և դոնորները հայտարարել են 4 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման մասին՝ դրամաշնորհների և վարկի ընդհանուր գումարը հասցնելով 9.6 միլիարդի:

Ըստ Եվրահանձնաժողովի տեղեկատվության՝ 2011 թվականից ի վեր Եվրամիությունը և նրա անդամ երկրներն, ընդհանուր առմամբ, ավելի քան 30 միլիարդ եվրո են հատկացրել Սիրիային աջակցության համար։ 

  • Կիսվել: