ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ՄԻԵԴ-ը որոշ լրատվական կայքերի արգելափակման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել Ալիևի վարչակազմից

ՄԻԵԴ-ը որոշ լրատվական կայքերի արգելափակման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել Ալիևի վարչակազմից

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ալիևի վարչակազմից պարզաբանումներ է պահանջում Ադրբեջանի տարածքում մի շարք լրատվական կայքերի, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի արգելափակման վերաբերյալ, տեղեկացնում է «Թուրանը»։

Ադրբեջանական դատարանը 2017 թվականին կայքերի արգելափակման վճիռը հիմնավորել է «ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի և անկարգությունների կանխարգելման նկատառումներով»:
 
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններից պարզաբանումներ է պահանջել լրատվամիջոցների արգելափակման հիմքում քաղաքական դրդապատճառների առկայության վերաբերյալ։

  • Կիսվել: