հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միայն Անկարան չէ, որ պատրաստ է «3+3» խորհրդակցական տարածաշրջանային մեխանիզմի հանդիպում անցկացնել․ ՌԴ ԱԳՆ

Միայն Անկարան չէ, որ պատրաստ է «3+3» խորհրդակցական տարածաշրջանային մեխանիզմի հանդիպում անցկացնել․ ՌԴ ԱԳՆ

Միայն Անկարան չէ, որ պատրաստակամություն է հայտնել «3+3» խորհրդակցական տարածաշրջանային մեխանիզմի հանդիպում անցկացնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա վկայում է այն մասին, որ ձեւաչափի բոլոր մասնակիցների՝ համատեղ աշխատանքը շարունակելու եւ գործնական փոխգործակցություն հաստատելու շահագրգռվածությունը բավական բարձր է, իսկ ահա հաջորդ հանդիպման տեղի համաձայնեցումը եւ բովանդակային հագեցման իրականացումը տեղի են ունենում արտաքին քաղաքական գերատեսչություններում՝ բոլոր մասնակիցների կոնսենսուսի հիման վրա։ Մենք ելնում ենք այն բանից, որ առաջին հերթին կարեւոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում։ Դրանց թվում են առեւտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտային, մշակութային-հումանիտար կապերի զարգացումը, պայքարն ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ։ Եվ այս բոլոր ուղղություններն աշխատում են վստահության, տարածաշրջանում կայունության ամրապնդման համար»,- նշել է նա։

«Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցությանը։ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին պլատֆորմի առաջին նիստում բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, միահամուռ շահագրգռություն հայտնեցին ձեւաչափին Թբիլիսիի մասնակցության հարցում եւ միակարծիք էին, որ դուռը Վրաստանի համար միշտ բաց է մնում»։ 

  • Կիսվել: