կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մեծ սաղավարտ․ Կարապետյանը պարտվել է մեկնարակային գոտեմարտում

Մեծ սաղավարտ․ Կարապետյանը պարտվել է մեկնարակային գոտեմարտում

«Մեծ սաղավարտի» շրջանակում ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարը մեկնարկել է Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Մրցաշարին մասնակցում է 83 երկրի 600 մարզիկ: Այսօր մեկնարկել է Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), փոխանցում է armsport-ը:
 
Մեկնարկային գոտեմարտում Կարապետյանը պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Դարխան Կոիբագարին։
 
Հավելենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարին կհաջորդի համաշխարհային խոշորագույն ստուգատեսը ՝ Աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում ՝ մայիսի 7-14-ը:

  • Կիսվել: