հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չհայտարարված այցով ժամանել է Կիև, չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Ալեքսեյ Ռեզնիկովն ու Բեն Ուոլեսը քննարկել են Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորականների ուսուցումը շարունակելու հարցերը»,- ասվում է նախարարության կայքում։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Ուոլեսն ասել է, որ գոհ է ամեն անգամ, երբ այցելում է Կիև և շփվում ուկրաինացի զինվորականների հետ։

Իր հերթին, Ռեզնիկովը հայտնել է, որ նախարարները հանդիպել են Մեծ Բրիտանիայում վերապատրաստված օդաչուների հետ, որոնք արդեն օգտագործում են «Storm Shadow» հեռահար թևավոր հրթիռներ։

  • Կիսվել: