շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փարիզը հայտարարել է Կիևին զենք մատակարարելու համար հրետանային կոալիցիայի ստեղծման մասին

Փարիզը հայտարարել է Կիևին զենք մատակարարելու համար հրետանային կոալիցիայի ստեղծման մասին

Ռամշտայնի ձևաչափի շուրջ 50 երկրներ ստեղծել են կոալիցիա, որը կոչված է պարզեցնելու Ուկրաինային հրետանային մատակարարումների ֆինանսավորումը, հաղորդում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշվում է կոմյունիկեում, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ այսօր հայտարարել է «Հրետանի Ուկրաինայի համար» կոալիցիայի ստեղծման մասին։

«Նրա նպատակն է ուժեղացնել ռազմական աջակցությունը Կիևին, որպեսզի աջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Դրա նպատակն է կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարել պաշտպանության համար այս առանցքային սեգմենտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: