շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրթիռակոծություն Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում

Հրթիռակոծություն Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում

Կիևում պայթյուններ են որոտացել իշխանությունների հայտարարած օդային հարձակման նախազգուշացումից հետո, ինչի հետևանքով տեղական իշխանությունները տրանսպորտային սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։ Հարվածների հետևանքները դեռևս չեն հրապարակվել։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկուշաբթի հրթիռային հարձակման են ենթարկվել Կիևի, Սումիի և Դնեպրոպետրովսկի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքները:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումն իրականացվել է Герань-2 կամիկաձե անօդաչու սարքերով։

Ուկրաինական ТСН գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ ծխի ամպեր են կուտակվել ազգային էներգետիկ Укрэнерго ընկերության շենքի վրա։ Страна պարբերականը նշում է, որ հարվածներից մեկից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։

Դադարեցվել է նաև Խարկովի մետրոյի աշխատանքը: Տեղի բնակիչները հայտնել են, որ քաղաքի որոշ շրջաններ հոսանքազրկվել են։

Օդեսայի նահանգապետ Մաքսիմ Մարչենկոն էլ տեղեկացրել է, որ ռուսական բարձր ճշգրտության x-59 ավիացիոն հրթիռը վնասել է Օդեսայի մարզի ենթակառուցվածքային օբյեկտներից մեկը:

  • Կիսվել: