երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մերձմոսկվայում բերման է ենթարկվել ավելի քան 50 քրեական հեղինակություն, այդ թվում՝ ադրբեջանցիներ և մեկ հայ. լրատվամիջոցներ

Մերձմոսկվայում բերման է ենթարկվել ավելի քան 50 քրեական հեղինակություն, այդ թվում՝ ադրբեջանցիներ և մեկ հայ. լրատվամիջոցներ

ՌԴ ոստիկանության և Ռոսգվարդիայի ներկայացուցիչները բերման են ենթարկել քրեական հեղինակությունների հավաքի մասնակիցներին Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Հատուկ միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ։ Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը։

Նախնական տվյալներով՝ հեղինակությունները փետրվարի 6-ի կեսօրին հավաքվել են «Գրանադա» ռեստորանում։ Հանդիպման մասնակիցների մեծ մասը եղել են ադրբեջանցիներ։ Երեկոյան մոտ ռեստորան սկսեցին ժամանել ոստիկանության և Ռոսգվարդիայի մեքենաները։ Տարածքը շրջափակվել է։

Ըստ ականատեսների՝ ռեստորանի որոշ այցելուներ փորձել են փախչել, սակայն բերման են ենթարկվել։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 48 բնիկ ադրբեջանցի, երկու բնիկ դաղստանցի և մեկական Հայաստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչ։ Նրանց հեռախոսներն առգրավվել են, ինչպես նաև հինգ տրավմատիկ ատրճանակ։ Գործողությանը մասնակցել է անվտանգության շուրջ հարյուր աշխատակից։

Այժմ բոլոր բերման ենթարկվածները տեղափոխվել են բաժին։ Նրանք ստուգվում են նախկինում կատարված հանցագործություններին առնչություն ունենալու և Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականության համար, նշել է 112 Telegram ալիքը։

  • Կիսվել: