Mercedes-Benz-ն անվտանգության նկատառումներից ելնելով Չինաստանից հետ է կանչում տասնյակ հազարավոր մեքենաներ
Mercedes-Benz /China/ Ltd.-ն եւ Beijing Benz Automotive Co.-ն անվտանգության նկատառումներից ելնելով սկսել են հետ կանչել որոշ մեքենաների մոդելներ չինական շուկայից, հայտնել է ՉԺՀ-ի շուկայի կարգավորման պետական վարչությունը, տեղեկացնում է Xinhua-ն։
Մասնավորապես նշվում է, որ 2021թ․ մարտի 26-ից մինչեւ 2021թ․ սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում արտադրված C դասի 4628 ավտոմեքենա ենթակա է հետկանչման։ 2018թ․ ի հոկտեմբերի 29-ից 2021թ․ հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում արտադրվել է 38 318 ներկրված ավտոմեքենա։ 2018թ․ օգոստոսի 15-ից մինչեւ 2021թ․ հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում արտադրվել է 17 312 ավտոմեքենա:
Նշվում է նաեւ, որ ընկերությունների կողմից հետ կանչվող բազմաթիվ շքեղ մեքենաներ ունեն տարբեր թերություններ՝ շարժիչի կառավարման բլոկի ծրագրային ապահովման սխալ եւ այլն:


