Մեր տարածաշրջանը պետք է հնարավորինս արագ փրկել այս խելագարությունից, որը խրախուսվում է արևմտյան երկրների կողմից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով նպաստել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը:
Նա հայտարարել է, որ անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Գազայում երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման միջոցով:
՛՛Սխալը շտկելու և պետականորեն գործելու փոխարեն Իսրայելի վարչակազմը հանդես է գալիս որպես կազմակերպություն՝ հրահրելով տարածաշրջանից դուրս գործող դերակատարներին։ Հասկանալի է, որ անվտանգությունը հնարավոր չէ ապահովել երեխաների, կանանց ու խաղաղ բնակիչների սպանությամբ, հիվանդանոցներ, դպրոցներ, մզկիթներ ու եկեղեցիներ պայթեցնելով։
Մեր տարածաշրջանը պետք է որքան հնարավոր է շուտ փրկել այս խելագարությունից, որը խրախուսվում է արևմտյան երկրների կողմից և օրինականացվում արևմտյան լրատվամիջոցների կողմից։
Կոչ եմ անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի շուտափույթ հաստատմանն ուղղված նախաձեռնություններին՛՛,-նշել է նա:
Էրդողանը դիմել է նաև Իսրայելի կառավարությանը՝ կոչ անելով չհարվածել խաղաղ բնակիչներին:
՛՛Ես կրկնում եմ Իսրայելի վարչակազմին ուղղված կոչը՝ չընդլայնե՛ք քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մասշտաբները և անհապաղ դադարեցրե՛ք Ցեղասպանությանը հավասարազոր գործողությունները՛՛,-գրել է Թուրքիայի նախագահը: