Մեր քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ, հայտննում են վրացական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները չեն որոշի կիրառել պատժիչ միջոցներ:
Դեկտեմբերի 16-ին ԵՄ արտգործնախարարների, ապա ղեկավարների նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Վրաստանի դեմ լրացուցիչ միջոցները, այդ թվում՝ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է կիրառել Վրաստանի ևս քսան քաղաքացու նկատմամբ, որոնց թվում են նախարարներ, խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների պաշտոնյաներ և մասնավոր անձինք: