շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեր համբերությունն անսահման չէ․ Լավրով

Մեր համբերությունն անսահման չէ․ Լավրով

Մենք մեր ազգային շահերը պաշտպանելու կարողություն ունենք. անհրաժեշտության դեպքում մենք կօգտագործենք նրա ամբողջ ներուժը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Իհարկե, մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր ազգային շահերը, անհրաժեշտության դեպքում դրանք առավելագույնս կօգտագործենք։ Նրանք, ովքեր խոսում են Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով, պետք է հիշեն, որ չնայած մենք բավական զուսպ ենք տնտեսական ագրեսիայի գործողություններին արձագանքելու հարցում, բայց մեր համբերությունն անսահման չէ»,- ասել է Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։
 

Նրա խոսքով՝ «Պատռել ռուսական տնտեսությունը, ինչպես կրքոտ ցանկացել է Բարաք Օբաման, չի ստացվել և չի ստացվի»։

  • Կիսվել: