Մենք ուշադիր հետևում ենք Իրանի և Ադրբեջանի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի արկածախնդիր քայլերին. ԻԻՀ կառավարության խոսնակ
Իրանի կառավարության խոսնակը պատասխանելով Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կոշտ դիրքրոշումներին, ասել է. «Թեհրանն ուշադիր հետևում է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի արկածախնդիր քայլերին և ժամանակին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի», գրում է parstoday.ir-ը:
Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին ասել է, որ Իրանն ու Ադրբեջանի Հանրապետությունն անքակտելի կապեր ունեն, երկու ժողովուրդների թշնամին համարվող Սիոնիստական ռեժիմը փորձել է անջրպետ ստեղծել,բայց Իրանը վերահսկում է երկու ժողովուրդների թշնամու գործողությունները, և ժամանակին կպատասխանի:
Որոշ ժամանակ է, ինչ Ադրբեջանի Հանրապետությունը, Սիոնիստական ռեժիմի պնդումների ազդեցության տակ, Իրանի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում և Թեհրանի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծում:
Բահադորի Ջահրոմին նաև ցավակցություն է հայտնել Սիրիայում Իրանի երկու ռազմական խորհրդականների նահատակության կապակցությամբ և հավելել -«Սիոնիստական ռեժիմը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ներքին ճգնաժամերի ժամանակ ահաբեկչական գործողություններ է իրականացնում սահմանից դուրս, ինչը կարելի է իրավական և դիվանագիտական առումով հետապնդել և դա անպատասխան չի մնա»:
Անդրադառնալով ԻԻՀ նախագահին ուղղված Սաուդյան Արաբիայի թագավորի Ռիադ այցելելու պաշտոնական հրավերին, Իրանի կառավարության խոսնակը նշել է -« Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները երեք անգամ բանակցություններ են վարել, և նախատեսված է առաջիկա օրերին երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը»։
Բահադորի Ջահրոմին Հաագայի միջազգային դատարանի վերջնական որոշման մասին ասել է,-«Հաագայի դատարանի որոշումը պատմական ձախողում էր այն ԱՄՆ-ի համար, ով սովորություն էր դարձրել խախտել միջազգային օրենքները»։