երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Կովկասում դաժան պատերազմի փորձը չկրկնվի. Զարիֆը՝ Նախիջևանում

Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Կովկասում դաժան պատերազմի փորձը չկրկնվի. Զարիֆը՝ Նախիջևանում

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպում է ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն վեհաժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ, տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Նշվում է, որ նա հանդիպման ժամանակ ընդգծել է, որ շրջանի դերակատարությունը կենսական նշանակություն է ունենալու Կովկասի տարածաշրջանի համար:

Զարիֆը, մասնավորապես, ասել է. ՛՛Ուրախ եմ, որ տարածաշրջանային այցս սկսել եմ Բաքվից և ավարտում եմ Նախիջանում: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կենսական նշանակություն կունենա Կովկասի տարածաշրջանի համար: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Կովկասում դաժան պատերազմի փորձը չկրկնվի:

Դա անելու միակ ճանապարհը շահավետ համագործակցությունն է, և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կարող է եզակի դեր ունենալ այս գործում, ինչպես նաև տրանսպորտային ուղիներ ստեղծելու հարցում՛՛:

Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրներին կհաջողվի համապարփակ համագործակցություն ծավալել հարավ-հյուսիս և հարավ-արևմուտք միջանցքերով, իսկ միջանցքներ, նրա խոսքով, կմիավորեն Պարսից ծոցը Ռուսաստանին և Սև ծովին:

  • Կիսվել: