շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մենք պատրաստ ենք ամրապնդել Aspides առաքելությունը, բայց չեմ կարծում, որ այն կարող է ընդլայնվել Հորմուզի նեղուցի վրա. Իտալիայի ԱԳՆ

Մենք պատրաստ ենք ամրապնդել Aspides առաքելությունը, բայց չեմ կարծում, որ այն կարող է ընդլայնվել Հորմուզի նեղուցի վրա. Իտալիայի ԱԳՆ

Հռոմը թերահավատորեն է վերաբերվում Կարմիր ծովում ԵՄ ներկայիս Aspides ծովային առաքելության ընդլայնմանը՝ ներառելով Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու գործողություններ, տեղեկացնում է Իտալիայի ազգային Ansa գործակալությունը:

Այսպես՝ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին այսօր ելույթ է ունեցել Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ և ընդգծել, որ Aspides առաքելության ընդլայնումը «դժվար» կլինի, քանի որ այն հիմնականում ծովահենության դեմ գործողություն է, մինչդեռ Հորմուզի նեղուցում ցանկացած գործողություն կունենա պաշտպանական բնույթ։

«Մենք պատրաստ ենք ամրապնդել Aspides առաքելությունը, բայց չեմ կարծում, որ այն կարող է ընդլայնվել Հորմուզի նեղուցի վրա»,-նշել է Տայանին։

  • Կիսվել: